Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Ժերոմ Գարսիայի գլխավորությամբ:Նախագահի մամուլի ծառայության համաձայն՝ ընկերությունը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերին եւ երկաթուղային օպերատորներին ծառայությունների տրամադրման ոլորտում:«Արտերայ» ընկերությունը Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի գործընկերներից է:Ընկերության ղեկավար Ժերոմ Գարսիան նախագահին է ներկայացրել Հայաստանի տրանսպորտային ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ նշելով, որ դրանց շրջանակում արդեն իսկ համագործակցում են կառավարության հետ:Նախագահը նշել է, որ ողջունում է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները եւ պատրաստակամ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Tweet Դիտում՝ 2269