Ինեկոբանկը հովանավորում է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

19.07.2019 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Սեւան Ստարտափ Սամմիթ
Ինեկոբանկն այսօր հայտարարել է Հայաստանում ստարտափ ոլորտին աջակցող նախաձեռնության մասին։ Բանկը կաջակցի «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ի կայացմանն ու հանդես կգա որպես «Big Battle»-ի հովանավոր:

Բանկում նշել են, որ մասնակցելով «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019» -ին եւ ներկայանալով որպես հովանավոր՝ բանկը նպատակ ունի աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարական գաղափարների կայացմանն ու զարգացմանը Հայաստանում։

«Ինեկոբանկը բարձր է գնահատում Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, որը նպաստում է երկրում ոլորտի զարգացմանը, բիզնես գործընթացների առաջխաղացմանն ու տնտեսական աճին։ Այսօր, հովանավորելով «Սեւան Ստարտափ Սամմիթ» ամենամյա համաժողովը եւ հանդես գալով Big Battle հովանավոր անվանակարգում՝ Ինեկոբանկը նպաստում է նորարարական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ կառույցների զարգացմանը՝ ապահովելով համագործակցության եւ աճի հարթակ, իսկ լավագույն գաղափարներին ու լուծումներին տրամադրում է օժանդակություն՝ հետագա կատարելագործման նպատակով»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանն էլ նշել է.

«Սեւան Ստարտափ Սամմիթն արդեն դարձել է տարածաշրջանային ամենասպասված ստարտափ հավաքը։ Ամեն տարի մենք նպատակ ունենք ներգրավել ավելի շատ շահառուների։ Ուրախ ենք հայտարարել Ինեկոբանկի հետ համագործակցության մասին եւ հույս ունենք, որ այն շարունակական կլինի»։

«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը կազմակերպվում է 2016 թվականից եւ միտված է ստարտափերի եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիներ ստեղծելուն: Այս տարի սամմիթին մասնակցելու համար դիմել են շուրջ 1000 ստարտափ, 200-ից ավելի ծրագրավորողներ, իսկ հրավեր են ստացել շուրջ 100 մենթորներ եւ բիզնես էքսպերտներ ամբողջ աշխարհից:

«Սեւան Ստարտափ Սամմիթ 2019» -ը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սեւանի ազգային պարկում:

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Դիտում՝ 7023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW