Evocabank-ի Visa Infinite քարտը՝ ինֆլուենսերներին

17.07.2019 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Visa Infinite
Evocabank-ը Visa Infinite քարտերը կտրամադրի անվճար ավելի քան 20 000 հետեւորդ ունեցող ինֆլուենսերներին:

Բանկում հիշեցրել են, որ օրերս Evocabank-ը կազմակերպել էր իր նոր՝ Visa Infinite քարտի շնորհանդեսը, որի ընթացքում հայտարարել էր, որ այն բլոգերները, դերասանները, երգիչները, հաղորդավարները եւ այլ հայտնի մարդիկ, որոնք իրենց ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջում ունեն ավելի քան 20 000 հետեւորդ, Visa Infinite քարտը կստանան նվեր, այսինքն՝ տարեկան սպասարկումը կլինի անվճար:

Նրանք նաեւ ավտոմատ կդառնան Evocabank-ի VIP հաճախորդ եւ անվճար կսպասարկվեն գլխամասում գտնվող VIP Zone-ում:

Քարտը ստանալու համար պետք է լրացնել օնլայն հայտ EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ ունենալով միայն անձնագիր եւ հանրային ծառայության համարանիշ կամ նույնականացման քարտ։ Անհրաժեշտ տեղեկատվության հետ մեկտեղ պետք է նշել նաեւ սոցիալական ցանցի այն անձնական էջի հղումը, որն ունի ավելի քան 20 000 հետեւորդ։

«Մեր թիմը 3 աշխատանքային օրվա ընթացքում կզանգահարի Ձեզ եւ կհրավիրի Evocabank-ի գլխամաս՝ ստանալու Ձեր Visa Infinite-ը՝ Visa քարտերի ամենաբարձր դասի քարտը, որը տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Evocabank-ը՝ որպես mobile-first բանկ, առաջին եւ միակ բանկն է Հայաստանում, որը նման առաջարկով է հանդես գալիս՝ կրկին անգամ ապացուցելով, որ այն ժամանակակից է, նորարար, երիտասարդական եւ, իհարկե, տարբերվող»,- նշել են բանկում:

Բանկում ընդգծել են, որ առաջարկը գործում է միայն ճանաչված անձանց դեպքում։ Առաջարկից չեն կարող օգտվել իրավաբանական անձիք, օնլայն առեւտրի, տեղեկատվական կամ հումորային էջերը եւ այլն:

«Քարտի տրման հաստատումը կատարվում է Evocabank-ի կողմից՝ հաշվի առնելով բանկի ռազմավարությունը: Քարտի դիմումը կարող է չհաստատվել բանկի չափանիշներին չհամապատասխանելու դեպքում»,- նշել են բանկում:
Դիտում՝ 12249
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai