Տիգրան Ավինյանը խոսել է «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու մասին

17.07.2019 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #պարտատոմս
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նյու Յորքում կլոր սեղան-քննարկում է անցկացրել «Հայերը բանկային եւ ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ:

Փոխվարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու ստարտափ էկոհամակարգի զարգացման եւ գլոբալ արժեշղթաներում դիրքերի ամրապնդման միջոցով:

Ներդրումային հնարավորությունների մասին խոսելիս Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերջերս կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործունեությանը եւ ապագա ծրագրերին:


Խոսք է գնացել նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների՝ երկրի տնտեսական կյանքում դերակատարության եւ դրանց զարգացման հարցում տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների մասին։

Փոխվարչապետը խոսել է նաեւ ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման եւ «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին։
Դիտում՝ 2276

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW