Արարատում բացվել է Յունիբանկի 50-րդ մասնաճյուղը

16.07.2019 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Արթուր Ապերյան #Ռուստամ Սիմոնյան
Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Արարատ քաղաքում:

«Նորաբաց մասնաճյուղում հաճախորդներին՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կտրամադրվեն բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում՝ ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում եւ պարտատոմսերում:

Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցված է հերթերի կառավարման համակարգով եւ վճարային տերմինալներով, հաճախորդների համար կապահովի հարմարավետ եւ արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց»,- ասված է հաղորդագրությունում:

«Արարատ» մասնաճյուղի հասցեն է՝ ք. Արարատ, Շահումյան փ. 33/5 շ եւ 33/2-1 շ:

«Մեր համաքաղաքացիներին սիրով հրավիրում եմ մեր նոր մասնաճյուղ: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Արարատ» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով եւ տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները»,- նշել է մասնաճյուղի կառավարիչ Ռուստամ Սիմոնյանը:

«Յունիբանկի հաճախորդների թիվը գնալով ավելանում է՝ կազմելով գրեթե 400 հազար: Բարձր որակով սպասարկում ապահովելու համար բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: 2019-ին արդեն իսկ բացվել են Յունիբանկի 4 մասնաճյուղեր, եւս 2-ը կբացվեն մինչեւ տարեվերջ»,- նշել են բանկում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Արարատ քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ կարողացանք ի կատար ածել մեր հաճախորդների ցանկությունը եւ բացել այստեղ մասնաճյուղ: Ի դեպ՝ «Արարատ»-ը մեր հոբելյանական 50-րդ մասնաճյուղն է: Նոր մասնաճյուղեր բացելով՝ մենք էլ ավելի մոտ կլինենք մեր հաճախորդներին»,- հայտնել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Դիտում՝ 11340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW