Կոնվերս Բանկ. Մեր տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է եւ արագ

15.07.2019 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ԱՊՊԱ
Կոնվերս Բանկը, հաճախորդների սպասարկման հարմարավետության եւ հասանելիության նպատակով, հանդես է գալիս հերթական առաջարկով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ԱՊՊԱ պայմանագրեր կնքել բանկի վճարային տերմինալների միջոցով:

Բանկում նշել են, որ ծառայությունը 5 տոկոսով ավելի մատչելի է, իսկ պայմանագրի կնքումը տեւում է հաշված րոպեներ:

Պայմանագրերի կնքման համար հաճախորդը վճարային տերմինալի միջոցով ընտրում է ապահովագրական ընկերությունը, լրացնում է պահանջվող տեղեկատվությունը, պայմանագրի կնքման ժամկետը եւ վճարում իրականացնում: Կնքված պայմանագրի օրինակը ստանում է իր կողմից մուտքագրված էլեկտրոնային հասցեին, իսկ պայմանագրի թղթային տարբերակը, ցանկության դեպքում, համապատասխան ապահովագրական գործակալությունում:

Կոնվերս Բանկում նշել են, որ հաճախորդներն առաջիկայում ծառայությունից կկարողանան օգտվել նաեւ բանկի Վճարային պորտալի միջոցով:

«Վճարային պորտալը թվային հարթակ է, որի միջոցով կարելի է կատարել քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ, հեռահաղորդակցության ծառայությունների, կայանման համար եւ կայանման տուգանքի վճարում, իսկ բանկի հաճախորդները կարող են նաեւ համալրել հաշիվները, գումար մուտքագրել քարտին, մարել վարկը»,- ասված է հաղորդագրությունում:

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 11992
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW