EasyPay ընկերությունը եւ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Ինչպես նշել է EasyPay ընկերության Բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն Սուրեն Ոսկանյանը, գիտակցելով սոցիալական պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը՝ EasyPay ընկերությունը որոշեց իրականացնել մի շարք բարեգործական նախագծեր։ «Այս հուշագրի շրջանակում EasyPay-ի ավելի քան 1500 տերմինալներում hեռախոսահամարի հաշիվը համալրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռվել կատարել նվիրատվություն: Տերմինալի էկրանին դուք կտեսնեք կենտրոնի անունը, նվիրատվություն անելու հրավերը, գումարի երեք տարբերակները (10, 20 եւ 30 դրամ) եւ չմասնակցելու հնարավորությունը «բաց թողնել» կոճակի տեսքով»,- ասված է հաղորդագրությունում։ Ամբողջ գումարն ուղղվում է արյան հիվանդություններով տառապող հիվանդների բուժման ծախսերը մեղմելու կամ կոմպենսացնելու նպատակով։EasyPay-ում նշել են, որ պարբերաբար ընկերության կայքերում կտեղադրվի հաշվետվություն, թե որքան գումար է հավաքվել եւ ում բուժմանն է ուղղվել։ «Նման նախագծերով ուզում ենք ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացի անկախ սոցիալական վիճակից, դիրքից ու պաշտոնից կարող է աջակցություն ցուցաբերել բարեգործական նախագծերին»,- եզրափակել են ընկերությունում։ Tweet Դիտում՝ 4326