ՎԶԵԲ-ը նախատեսում է մասնակցել եւս երկու հայկական բանկերի կապիտալում

14.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2008 թ. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախատեսում է մասնակցել եւս երկու հայկական առեւտրային բանկերի կապիտալում, այսօր Երեւանում հայտնել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնշտայնը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Մայքլ Վայնշտայնն ասել է, որ 2008 թ. Հայաստանում ՎԶԵԲ-ի ֆինանսավորման ծավալը կկազմի մոտ 100 մլն եվրո: Նրա խոսքերով, հաջորդ տարի ՎԶԵԲ-ը նախատեսում է Հայաստանում ֆինանսավորել ծրագրեր միջին եւ փոքր բիզնեսի, Էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի եւ ֆինանսական հատվածի ոլորտներում:

2007 թ. ՎԶԵԲ-ի Հայաստանում ֆինանսավորման ծավալը կազմել է 68 մլն եվրո:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6812
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW