Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը փոքր եւ միջին ձեռնարկություններին «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագրի շրջանակում առաջարկում է համագործակցության նոր ձեւաչափ, որը չի ենթադրում բիզնեսին միայն ֆինանսական միջոցների տրամադրում, այլ համակցված է տարբեր ոչ ֆինանսական ծառայություններով:««Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագիրը շուրջ մեկ տարի է արդեն, որ գոյություն ունի: Էությունն այն է, որ փոքր եւ միջին բիզնեսի համար նախատեսված ֆինանսական ծառայություններին գումարվում են նաեւ այնպիսի ծառայություններ, որոնք որ կապ չունեն բանկային գործունեության հետ: Այս պահին փոքր եւ միջին բիզնեսին առաջարկում ենք, որպեսզի իրենց գովազդը տեղադրվի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որը, միգուցե, բիզնեսներն իրենք իրենց թույլ չտային, բայց մենք կարող ենք մեզ թույլ տալ մեր հաճախորդի համար նման մոտեցում կիրառել: Իմաստն այն է, որ բացի ֆինանսական ծառայություններից, որոնք որ առաջարկում ենք եւ այդ գծով էլ ունենք շատ լավ առաջարկներ այս պահին բանկում, հաճախորդներին առաջարկենք նաեւ այնպիսի ծառայություններ, որոնք որ իրենք այլ տեղում չեն գտնի: «Իմ բիզնեսը, Իմ բանկը» մոտեցումը բանկի քաղաքականության շարունակությունն է, որը մենք որդեգրել ենք արդեն շուրջ 5 տարի եւ բանկի կողմից մատուցվում են ծառայություններ, որոնք որ բիզնեսին օգնում են ոչ միայն ֆինանսապես: Մենք այս ամենն անում ենք, որպեսզի մեր երկրում օժանդակենք փոքր եւ միջին բիզնեսին»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018-ին, որի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական լուծումներից բացի նաեւ ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունները։Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով բանկը շուրջ 5 տարի իրականացնում է նաեւ անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ ներկայացուցիչներին զինելով կառավարման եւ շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով: Tweet Դիտում՝ 2593