2020-ից Հայաստանում 10%-ով կբարձրանան կենսաթոշակները

11.07.2019 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#կենսաթոշակ #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2020թ. հունվարի 1-ից Հայաստանում 10%-ով կբարձրանան կենսաթոշակները։

Նա նշել է, որ համապատասխան որոշումը կայացվել է կառավարության արտահերթ նիստի ընթացքում։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում նաեւ մեկ ծրագրի շրջանակում լուծել այն քաղաքացիների բնակարանային հարցերը, որոնք առաջացել են 1988 երկրաշարժի հետևանքով։ Այդ ծրագրի համար կհատկացվի 3 մլրդ դրամ։

«Այսօր մեր հիմնական խնդիրը բարձր ներառական տնտեսական աճի ցուցանիշների կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալն է։ Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերությունների եւ զբոսաշրջության ոլորտների զարգացման ուղղություններով»,- ասել է վարչապետը։
Դիտում՝ 1711

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW