Հաստատվել է 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

11.07.2019 | 08:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#պետական բյուջե
Հուլիսի 10-ին կայացած կառավարության արտահերթ նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Արտահերթ նիստն անցկացվել է դռնփակ ռեժիմով:

Նիստում հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակին»:

«Վարչապետ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ կապիտալ ծախսերի իրականացման, ներդրումների ներգրավման, արտահանման ծավալների ավելացման և այլ ուղղություններով», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW