Փոխնախարարը խոսել է հոսանքի տատանումների պատճառների մասին

10.07.2019 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հակոբ Վարդանյան #hոսանքի տատանումներ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր հայտնել է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի տատանումների հնարավոր պատճառն իրանական կողմն է։

«Մեր համակարգը սինխրոն կապված է իրանական էներգահամակարգի հետ, եւ ցանկացած տատանում զգացվում է։ Մեր իրանցի գործընկերները փաստել են, որ իրենց մոտ նույն ժամանակահատվածում վթարներ են տեղի ունեցել»,- ասել է փոխնախարարը։

Նա ընդգծել է, որ սա ընդամենը վարկած է եւ ուսումնասիրություններ կկատարվեն՝ պատճառները բացահայտելու համար։


Հակոբ Վարդանյանի խոսքով՝ «որեւէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել»։

Փոխնախարարն ասել է, որ էլեկտրաէներգիայի խնայողական ռեժիմի անցնելու անհրաժեշտություն չկա։
Դիտում՝ 1567

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW