Էլեկտրաէներգիայի տատանումները վերացել են

10.07.2019 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետեւանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում նշել են, որ սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ՝ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ։

«Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։

Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով»,- հայտնել են նախարարությունում:
Դիտում՝ 1328

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW