Համընդհանուր հարկման համար «իրավական խոչընդոտներ կան»

09.07.2019 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեխնիկապես պատրաստ է 2020-ին ներդնել համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգը։

«Մենք կարող ենք վեց-յոթ ամսվա ընթացքում ներդնել այդ համակարգը, սակայն իրավական առումով դեռեւս քայլեր կան անելու։ Այսօր կոնսեսուս չկա, թե որ ուղղությամբ ենք առաջ գնալու»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։


2018թ. նոյեմբերին Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ 2020թ. հնարավոր է  տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդրվի, ըստ որի՝ «եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23%-ը որպես եկամտային հարկ վճարել պետությանը»: ՊԵԿ նախագահի այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում:

Ավելի ուշ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ «առանց հանրային լայն քննարկման եւ համաձայնության՝ որեւէ հարկային բեռի ավելացում չի լինելու»։
Դիտում՝ 1637

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW