Մեղրիի ԱՏԳ-ն պետք է արագ գործարկվի, ասել է նախագահը

08.07.2019 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Մեղրի #ԱՏԳ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին հնարավորինս արագ կգործարկվի։

«Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն կիրառական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլեւ ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանն օգտագործեն Իրանի շուկա մտնելու համար»,- Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում ասել է Արմեն Սարգսյանը։

Նա նշել է, որ որոշ դեպքերում կարող է անձամբ աջակցել, օգտակար լինել, օրինակ՝ օգնել Կապանի փոքր ձեռնարկություններին նոր շուկաներ գտնելու հարցում։

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելությանը՝ նախագահը նշել է, որ այն շատ կարեւոր դեր ունի հատկապես Կապանի ու Քաջարանի բնակչության համար։

«Նրանց համար կարեւոր չէ, ով է սեփականատերը։ Նրանք համարում են, որ կոմբինատն իրենցն է, քաղաքը իրենցն է, եւ դա շատ կարեւոր է։ Իրենց հայրերն են աշխատել այնտեղ, եւ իրենց որդիները կաշխատեն։ Շատ էական է, որ կոմբինատը նաեւ սոցիալական ծրագրեր է իրականացնում»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Դիտում՝ 1579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW