ՀԲ-ի հետ քննարկվել է զբոսաշրջության զարգացման ծրագրի ընթացքը

04.07.2019 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Սուսաննա Սաֆարյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Համաշխարհային բանկի թիմի հետ այսօր քննարկել են «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։

Ենթակառուցվածքների գլխավոր մասնագետ Զարուհի Թոխմախյանը նշել է, որ ծանոթացել են ծրագրով նախատեսված ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքներին՝ ընթացիկ աշխատանքները գնահատելով գոհացուցիչ։

Տիգրան Խաչատրյանն էլ ընդգծել է տեխնիկական աջակցության կարեւորությունը։

«Մեր նպատակը ոչ թե ենթակառուցվածքներ, այլ որակյալ ծառայություններ ստեղծելն է, որոնք հենվում են որակյալ ենթակառուցվածքների վրա»,- նշել է նա։

Ծրագրով նախատեսվում է քաղաքային, գյուղական համայնքների, պատմամշակութային վայրերի բարեկարգում, զբոսաշրջային սպասարկման կենտրոնների ստեղծում, զբոսաշրջային վայրերի ճանապարհների բարեկարգում, ինչպես նաեւ հասանելիության ապահովում եւ տեխնիկական աջակցություն։
Դիտում՝ 1804
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW