Կառավարությունը կմարի ջրօգտագործողների 4 մլրդ դրամ պարտքը

04.07.2019 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Պապիկյան #ջրօգտագործող
2019թ. ոռոգման շրջանը պատշաճ եւ արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել մարել ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) տարիներ շարունակ կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը։

Ըստ հիմնավորման՝ հարկային ժամկետանց պարտավորությունների եւ մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական գործունեություն իրականացնելու, հետեւաբար, ոռոգման շրջանը կազմակերպելու համար։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունն աննախադեպ քայլ է կատարում:

Նախարարի խոսքով՝ դրա շնորհիվ աշնանը ՋՕԸ-ն իրենց գործունեությունը կմեկնարկեն առանց պարտքի, ինչը հնարավորություն կտա առողջացնել համակարգը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ ընդհանուր ՋՕԸ-ների համակարգը «սխալ խթանների վրա է կառուցված, որն անընդհատ խնդիրներ է առաջացնում»:

Նա տեղեկացրել է, որ համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մինչեւ սեպտեմբեր:
Դիտում՝ 2506

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW