Հայբիզնեսբանկն ամփոփել է «Երազանքների ամիս» ակցիան
04.07.2019 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ















Ակցիայի ընթացքում Հայբիզնեսբանկում ժամկետային ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռք բերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու «Երազանքների թերթիկ»` գրելով իրենց ցանկությունները:
«Զիպլայնով եւ օդապարիկով թռիչք, Մարտունու թիվ 1 մանկապարտեզի բոլոր աղջիկ երեխաներին տիկնիկներ, շնիկ, տարբեր գրքեր, բռնցքամարտի պրոֆեսիոնալ աքսեսուարների հավաքածու, մանկական կենտրոններից մեկի 72 սաների համար զարգացնող խաղեր եւ գրենական պիտույքներ, մանկական ավտոմեքենա, հեծանիվ, աստղադիտակ եւ այլ բազմաթիվ նվերներ. այս բոլոր նվերները Հայբիզնեսբանկի կողմից տրվեցին հանձնաժողովի կողմից նախապես ընտրված «Երազանքների ամիս» ակցիայի ընթացքում երազանքների թերթիկը լրացրած հաճախորդ մրցանակակիրներին:
Ակցիայի ամփոփման ընթացքում հաճախորդներն անթաքույց ուրախությամբ իրենց շնորհակալությունը հայտնեցին Հայբիզնեսբանկին՝ որակյալ ծառայություններից զատ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
«Երազանքների ամիս» ակցիային սահմանված 15 մրցանակակիրների փոխարեն որոշելու նպատակով Հայբիզնեսբանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախապես կազմված հանձնաժողովն ընտրել էր 18 հաճախորդի՝ նրանց ցանկությունները չանտեսելու համար:
«Հայբիզնեսբանկը մեծ պատասխնատվությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հաճախորդների ակնկալիքներն ու որակի ապահովման սկզբունքը»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: