“Կոնվերսբանկը” բացել է իր հերթական մասնաճյուղը

12.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերսբանկը” “Մինչեւ տարեվերջ` 6 նոր մասնաճյուղեր” ծրագրի շրջանակներում բացել է իր չորրորդ` “Իջեւան” մասնաճյուղը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կոնվերսբանկի” մարքեթինգի բաժնում, նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ունիվերսալ ծառայությունների լայն տեսականի` ուշադրությունը բեւեռելով գյուղատնտեսության վարկավորման ծրագրերի եւ լիզինգային ծառայություններ տրամադրելու վրա:

“Սա Հայաստանի հեռավոր շրջանում բացված առաջին մասնաճյուղն է, որն իր ներդրումը կունենա մարզի զարգացման գործում”, - նշել են “Կոնվերսբանկում”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6999

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW