Արթուր Ջավադյանը կմասնակցի Միջազգային ֆինանսական կոնգրեսին

03.07.2019 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ եւ կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:

Կենտրոնական բանկում նշել են, որ կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մակրոպրուդենցալ քաղաքականության արդյունավետության, դրամավարկային եւ մակրոպրուդենցալ քաղաքականությունների փոխգործակցության, գնաճային սպասումների կառավարման, դրամավարկային քաղաքականության իրականացման առումով հաղորդակցման դերի, ներդրումային ֆոնդերի շուկայի, ապահովագրական ոլորտի զարգացման ռազմավարության, ֆինանսական ոլորտում կիբեր ռիսկերի, ՓԼ/ԱՖ օրենսդրության եւ ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների եւ այլ թեմաներ:

Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է նաեւ ՀՀ եւ ՌԴ կենտրոնական բանկերի միջեւ վերահսկողության ոլորտում համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրումը:

Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: 
Դիտում՝ 1479
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW