Կոնվերս Բանկը եւ Եվրասիական զարգացման բանկը վարկային պայմանագիր են կնքել

28.06.2019 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ԵԶԲ
Կոնվերս Բանկը եւ Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ստորագրել են $6 մլն վարկային գծի պայմանագիր:

Բանկում նշել են, որ գումարն ուղղվելու է Հայաստանում միկրո եւ ՓՄՁ վարկավորմանը:

«Պայմանագրի կնքմամբ մենք ազդարարում ենք ԵԶԲ-ի հետ երկարաժամկետ համագործակցության մեկնարկը:  

Այս ծրագիրը կընդլայնի մեր ֆինանսավորումը տնտեսության իրական հատվածում՝ աջակցելով միկրո ու փոքր եւ միջին բիզնեսների զարգացմանը:

Միկրո եւ ՓՄՁ-ներն օժտված են տնտեսական աճը խթանելու զարմանալի ունակությամբ:  Նրանք ստեղծում են աշխատանքի նոր հնարավորություններ, խթանում են նորարարությունները եւ ընդլայնում են հարկային բազան: Նրանք չափազանց կարեւոր դեր ունեն երկրի արագ արդյունաբերականացման եւ զարգացման գործում»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ.՝ մասնակից պետությունների տնտեսական աճին, առեւտրային, տնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու եւ ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը նպաստելու նպատակով: Բանկի լիիրավ անդամներն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը եւ Ղրղըզստանը:

Կոնվերս Բանկը Հայաստանի առաջատար բանկերից է, որը մատուցում է բանկային համապարփակ ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Միկրո եւ ՓՄՁ ֆինանսավորումը բանկի ռազմավարական առաջնային ուղղություններից է:
Դիտում՝ 13137

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW