ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում այսօր հյուրընկալվել են դեպի Հայաստան կանոնավոր փոխադրումներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների եւ տեղական «Ավիակոմպանիա Արմենիա»-ի ներկայացուցիչները։Ներկայում Ռուսաստանից դեպի Հայաստան 9 ուղղություններով կանոնավոր չվերթ է իրականացնում 11 ռուսական ավիաընկերություն, որոնցից 6-ը՝ «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա», «Աէրոֆլոտ», «Սիբիր», «Նորդավիա» եւ «Ռեդ Վինգս» ընկերությունները, չվերթեր են իրականացնում նաեւ Ռուսաստանից Վրաստան: «Ավիակոմպանիա Արմենիա»-ն ավելացնում է չվերթները«Ավիակոմպանիա Արմենիա»-ն հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթների հաճախականությունը Թբիլիսի-Երեւան եւ հակառակ ուղղություններով օրական 2 անգամ, ինչպես նաեւ թռիչքներ իրականացնել Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղություններով օրական 2 անգամ: Ընկերության տնօրենը հայտնել է նաեւ, որ նախատեսվում է չվերթներ իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի եւ Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով:«Աէրոֆլոտ»-ը կփոխանակի տոմսերը«Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերն անվճար փոխանակել Հայաստանից իրականացվող չվերթերի ուղեւորատոմսերով: Նա նաեւ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել դեպի Հայաստան փոխադրումների հաճախականությունը:«Ուրալյան ավիաուղիներ»-ը կավելացնի չվերթները«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ քննարկվում են տարբերակներ Վրաստանում առկա ուղեւորահոսքը Թբիլիսիից եւ Բաթումիից հայկական ավտոբուսներով Երեւան փոխադրելու եւ այնուհետեւ ավիաընկերության օդանավերով դեպի Ռուսաստան տեղափոխելու շուրջ: Ռուսաստանից Վրաստան թռիչքների 60%-ն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Նա նաեւ հայտնել է, որ հուլիս ամսից ավիաընկերությունը նախատեսում է շաբաթական 7 հաճախականությամբ չվերթեր ավելացնել դեպի Մոսկվա, որոնք կկատարվեն Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից, ինչպես նաեւ 2 չվերթ շաբաթական հաճախականությամբ կավելացվի Սանկտ Պետերբուրգից Երեւան չվերթերի քանակը: Ներկայացուցիչը նշել է, որ նախատեսվում է նաեւ թռիչքներ իրականացնել Գյումրիի օդանավակայանից:«Պոբեդա»-ն ցամաքային փոխադրում կնախաձեռնի«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ցանկանում են բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ՝ Ռուսաստանից դեպի Գյումրի փոխադրված ուղեւորներին երկաթգծով դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ: Նման փոխադրում նախատեսում են նաեւ իրականացնել ավտոբուսներով:«Սիբիր»-ը պատրաստ է ավելացնել չվերթները«Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթերի հաճախականությունների ավելացման նոր հայտեր:Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր պատրաստակամությունն է հայտնել սեղմ ժամկետներում արձագանքել եւ հնարավոր աջակցություն ցուցաբերել տեղական եւ այլ ավիաընկերություններին նման փոխադրումների թույլտվությունների տրամադրման հարցում: Tweet Դիտում՝ 2830