Երեւան, 11 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին կոչ է արել ազգային դրամի ամրապնդման շարունակվող պայմաններում քայլեր ձեռնարկել գնային ճնշման աճը զսպելու համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասում է Հայաստանում աղքատության նվազեցման ծրագրի հերթական հաշվետվությունում: ՙԱճող սղաճային ռիսկերի լույսի ներքո Հայաստանի դրամային քաղաքականությունը պետք է խստացվի՚,- նշել է ԱՄՀ-ը: Կանխատեսումների համաձայն, 2008 թ. սղաճի տարեկան ցուցանիշը Հայաստանում կկազմի 6.3%` այս տարվա 4.3%-ի փոխարեն: ԱՄՀ հայտարարել է, որ համաձայն չէ Հայաստանի Կենտրոնական բանկի որոշման հետ` տարեկան սղաճի նշակետի 3-ից 4% բարձրացնելու վերաբերյալ: “Հստակ հավատարմությունը միջնաժամկետ սղաճային նշանակետին շատ կարեւոր է գնային սպասումների ֆիքսման եւ վստահության ձեռքբերման համար` լիարժեք սղաճային նպատակադրմանն անցնելու գործընթացում”,- նշել է Արժույթի միջազգային հիմնադրամը: Հաշվետվությունում ասվում է, որ արտարժույթի կայուն ներհոսքի պայմաններում հայկական դրամն ամենայն հավականությամբ կշարունակի ամրապնվել դոլարի նկատմամբ, ինչը կարող է վնասել երկրի արտահանող մրցունակությանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6465