Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչեւ 9%

25.06.2019 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #ավանդ
Յունիբանկը վերանայել է «Ճկուն» ժամկետային ավանդի տոկոսադրույքները:

Բանկում նշել են, որ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 9%, դոլարի դեպքում՝ 4,5%, իսկ եվրոյի դեպքում՝ 1% տարեկան: Ակցիան կգործի մինչեւ 2019թ. հուլիսի 10-ը:
 
««Ճկուն» ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլ նաեւ օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել գումարը, փոխարկել արժույթն ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաեւ կատարել մասնակի կամ ամբողջական հետ կանչում տոկոսների պահպանման հնարավորությամբ՝ ավանդային պայմանագրի գործողության 91-րդ օրվանից սկսած:
 
«Ճկուն» ավանդը կարելի է ձեւակերպել Յունիբանկի 49 մասնաճյուղերից ցանկացածում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50 000 դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/եվրո, ժամկետը՝ 365 օր:

Ավանդների ծավալների աճը Յունիբանկում պայմանավորված է բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, ինչպես նաեւ ավանդների շահավետ եւ ճկուն պայմաններով: Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 100 մլրդ դրամը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW