Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը American Express Gold քարտատերերի համար այս տարի եւս իրականացնում է «Բացահայտիր ողջ ներուժը» արշավը:Բանկում նշել են, որ արշավի շրջանակում՝ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ, American Express Gold քարտապանները, իրականացնելով 4 կամ 8 մլն դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարային գործառնություններ Հայաստանում եւ/կամ արտերկրում, կստանան համապատասխանաբար 30 000 եւ 60 000 լրացուցիչ Membership Rewards (MR) միավոր: Նշված ժամանակահատվածում դառնալով American Express Gold քարտատեր եւ քարտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կատարելով առնվազն մեկ վճարային գործարք՝ քարտատիրոջը կտրամադրվի լրացուցիչ եւս 5 000 MR միավոր: «Քարտապանները MR միավորները կարող են փոխանակել Երեւան-Փարիզ-Երեւան (30 000 MR միավոր) կամ Երեւան-Նյու Յորք-Երեւան (60 000 MR միավոր) 1 ավիատոմսով, ինչպես նաեւ այլ արժեքավոր նվերներով, որոնք ներկայացված են www.americanexpress.am կայքում:Լրացուցիչ MR միավորները ստանալու համար անհրաժեշտ է 2020թ. հունվարի 10-ից մինչեւ 2020թ. մարտի 15-ը ներառյալ զանգահարել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ (+374 10) 31 99 99, կամ գրավոր դիմում ներկայացնել բանկի ցանկացած մասնաճյուղ:Արշավի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2107