Երեւանում է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը

19.06.2019 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ԶՖԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)՝ տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի եւ Արմավիրի մարզերում» ծրագրի ընթացակարգերին, բաղադրիչներին եւ անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։ Կողմերը կարեւորել են ծրագրի արագ  մեկնարկին միտված գործընթացների կազմակերպումը։

ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում եւ դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշակման ծրագրերի խթանում։ 
Դիտում՝ 1692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW