E-FIX ծրագրով էներգաարդյունավետության թեմայով մաստեր կլաս է անցկացվել

17.06.2019 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ #Ագբա Լիզինգ,‹‹Հորիզոն 2020›
Եվրամիության ‹‹Հորիզոն 2020›› նախագծի E-FIX ծրագրի շրջանակում Ագբա Լիզինգը կազմակերպել եւ իրականացրել է մաստեր կլաս. միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր: Մաստեր կլասի նպատակը Հայաստանում արեւային եւ վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ սարքավորումների վաճառքով զբաղվող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներին էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման ժամանակակից մեխանիզմների ներկայացումն էր, լիզինգի միջոցով հնարավոր նոր նախագծեր իրականացնելու գաղափարների քննարկումը:

‹‹Ագբա Լիզինգի ուշադրության կենտրոնում է Հայաստանում ‹‹մաքուր›› էներգիայի եւ «կանաչ» տնտեսությունների զարգացման հեռանկարը: E-FIX ծրագրի ընձեռած հնարավորությունների համադրմամբ մենք կկարողանանք ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմներ եւ լուծումներ գտնել, հասարակության լայն շերտերի համար բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարեւորության գիտակցումը, նաեւ` էներգախնայողության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Մեր նպատակներից է օգնել ՓՄՁ-ներին իրենց բիզնեսներում ներառել էներգախնայող սարքավորումներ, ինչը կնպաստի եւ՛ բիզնեսում ծախսերի կրճատմանը, եւ՛ շրջակա միջավայրի պահպանմանը››,- իր խոսքում նշել է Ագբա Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

‹‹‹‹Մաքուր›› էներգիայի ոլորտի զարգացման համար նորարարական ֆինանսավորման լուծումները պետք է մշակվեն երկարաժամկետ նպատակով: Այն կօգնի անհատներին եւ բիզնեսներին ոչ միայն միջոցներ խնայել, այլեւ` նպաստել կլիմայական փոփոխությունների մեղմացմանը: Որպես  երկարաժամկետ առաջնահերթություն, ԱԳԲԱ Լիզինգը մշակել է ֆինանսավորման արդյունավետ պրոդուկտ` իր ‹‹Գրին Լիզինգ›› ենթաբրենդի շրջանակում էներգաարդյունավետության ներդրումները խթանելու նպատակով: Այս նորարարական մեխանիզմների շնորհիվ այսօր հնարավոր է գտնել նոր ֆինանսական լուծումներ››,- իր խոսքում նշել է E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարները:
 
Ագբա Լիզինգը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ  ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը Հայաստանում լիզինգի շուկայի բացարձակ առաջատարն է: Ագբա Լիզինգն ընդգրկվել է Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա ծրագրում 2018 թ-ին:   
Դիտում՝ 2631
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW