ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է 24/7 ֆորմատի 23 ինքնասպասարկման գոտի
14.06.2019 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկում նշել են, որ ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով եւ վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի cash-in բանկոմատներն առավելագույնս հեշտացնում են հաճախորդների համար բանկային գործառնությունների կատարումը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դրանց միջոցով կարելի է՝
- անվճար առցանց քարտեր համալրել,
- ակնթարթային արագությամբ հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին եւ կատարել տարատեսակ վճարումներ,
- բանկոմատի միջոցով համալրել քարտը/քարտային հաշիվը՝ թղթադրամները մուտքագրելով ոչ թե հատ-հատ, այլ կապոցով,
- փոխել քարտի PIN-ծածկագիրը,
- քարտից քարտ փոխանցումներ կատարել,
- ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
- վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
Վճարային տերմինալների միջոցով հնարավոր է իրականացնել ավելի քան 300 գործարք՝
- հաշվի, քարտի, ավանդի համալրումներ,
- ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վարկի մարում,
-կոմունալ ծառայություններ ու պետական վճարումներ (տուգանքների, կայանատեղի եւ այլն վճարում):
ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները ներկայացված են ՎՏԲ-Հայաստան Բանկի հետեւյալ մասնաճյուղերում՝
Երեւան քաղաքի մասնաճյուղեր՝
- բանկի գլխավոր մասնաշենք, Մոսկովյան 35
-«Պուշկին», Պուշկին 3/1
-«Մյասնիկյան», Կորյունի 6
-«Համար 35», Բագրատունյաց 13
-«Արաբկիր», Ազատության պ. 20
-«Սպանդարյան», Մաշտոցի պ. 10
-«Համար 15», Նոր Նորք, Գայի պ. 10/3
-«Համար 2», Կոմիտասի պ. 41
-«Շահումյան», Սեբաստիա 14
-«Շենգավիթ», Գ.Նժդեհ 8
-«Նորք», Բադալ Մուրադյան 1
-«Խորհրդային», Ավան, Իսահակյան 3/1ա
-«Տիգրան Մեծ», Տիգրան Մեծի պ. 86
-«Երվանդ Քոչար», Տիգրան Մեծի պ. 29Ա, շինություն 99
Ինչպես նաեւ մարզերի մասնաճյուղերում՝
-«Գյումրի» (համար 57), Ռիժկով 5, տուն N2
-«Սիսիան», Ն.Ադոնցի 4
-«Կամո», Բոշնագյան 17
-«Մարտունի», Մյասնիկյան 47/1
-«Վարդենիս», Ռոմանի 7
-«Արմավիր», Մյասնիկյան 15ա
-«Կոտայք», Հանրապետության 1/66/1
-«Ագարակ», Գ.Նժդեհ 7
-«Էջմիածին», Բաղրամյան N2
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է ընդլայնել ինքնասպասարկման գոտիները մասնաճյուղերի ներսում եւ մասնաճյուղերից դուրս՝ հասցնելով թիվը 30-ի:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: