Ամերիաբանկը, Visa վճարային համակարգի աջակցությամբ, հանդես է գալիս հատուկ առաջարկով։«Միայն Ամերիաբանկի քարտապանները հունիսի 13-ից մինչեւ օգոստոսի 13-ը ներառյալ Visa Classic եւ Visa Gold վճարային քարտերով կատարելով նվազագույնը 15 անկանխիկ վճարում, յուրաքանչյուրը՝ առնվազն 10 000 դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, հնարավորություն կստանան մասնակցելու բանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը եւ շահելու սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմսերից մեկը` յուրաքանչյուրը նախատեսված 2 անձի համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակում՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:Խաղարկությանը հաղթող կճանաչվեն այն 250 մասնակիցները, որոնց անուններն առաջինը դուրս կբերվեն վիճակահանության արկղից: Վիճակահանությանը մասնակցող Ամերիաբանկի քարտապանները նախապես կտեղեկացվեն իրենց մասնակցության եւ վիճակահանության մասնակցության իրենց հերթական համարի մասին բանկում գրանցված հեռախոսահամարի կամ էլ. փոստի հասցեի միջոցով: Վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հերթական համարները կհրապարակվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգոստոսի 26-ին, բացի այդ, հաղթողներն անհատապես կտեղեկացվեն բանկում գրանցված հեռախոսահամարի կամ էլ. փոստի հասցեի միջոցով:Խաղարկության վերաբերյալ պարբերական թարմացումներին կներկայացվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:Բանկում նշել են, որ արշավին եւ վիճակահանությանը մասնակցելու իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ փոխանցումները եւ առցանց փոխանցումները։ Tweet Դիտում՝ 2781