«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության «Սորս» հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի եւ փայտամշակման արտադրամասը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում նշել են, որ արտադրամասում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները միավորվել եւ գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծում են այն ամենը, ինչի կարիքն ունեն երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող կենտրոնները։Արտադրամասը «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել փայտամշակման նոր սարքավորումներ եւ հումք, որով հատուկ կարիք ունեցող երեխաների համար պատրաստվել են կաշվե եւ փայտե զարգացման պարագաներ եւ ադապտացված գույք, որոնք անվճար տրամադրվել են երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող տարբեր կենտրոնների: «Տրամադրված հումքը նոր սարքավորումների գործածմամբ «Սորս» հիմնադրամը եռապատիկ արդյունք է տվել։ Արտադրանքը բաժանվել է բոլոր կենտրոններին, որտեղ դրա կարիքը եղել է: Վստահ եմ, որ այդ կենտրոններում դեռ երկար ժամանակ կօգտագործեն այդ գույքը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Tweet Դիտում՝ 2214