Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր ասել է, որ 2018-ին կատարվել են բանկի ռազմավարությամբ առաջադրված խնդիրները՝ ուղղված ավանդական, ներդրումային եւ թվային բանկային ծառայությունների զարգացմանը։Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում նա հայտնել է, որ Արարատբանկը շարունակելու է բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիան՝ ժամանակակից լուծումների կիրառման միջոցով։Ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները՝ Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ 2018-ին բանկի զուտ շահույթը կազմել է 2,227 մլն դրամ, ինչը 10,5%-ով գերազանցել է 2017-ի ցուցանիշը։ Հաշվետու ժամանակահատվածում Արարատբանկի կապիտալը կազմել է 36,729 մլն դրամ (4,9% աճ), ակտիվները՝ 228,127 մլն դրամ (+5,8%), վարկերը՝ 123,109 մլն դրամ (+4,3%), պարտավորությունները՝ 191,397 մլն դրամ (+6%): 15.06.2018 | 15:36 Արարատբանկը 2017-ն ամփոփել է ֆինանսական ցուցանիշների աճով Բանկը տեղաբաշխել է իր կորպորատիվ հաճախորդ հանդիսացող մի շարք կազմակերպությունների պարտատոմսերը, ինչպես նաեւ Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է հիփոթեքային արժեթղթավորում։ Շարունակել է նաեւ սեփական դրամային եւ դոլարային պարտատոմսերի թողարկումները։ Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ 2018-ին բանկը ստեղծել է թվային հավելված, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս դասական գրեթե բոլոր բանկային ծառայություններից օգտվել թվային միջավայրում, առանց բանկ այցելելու։2018-ի վերջին Արարատբանկի թվային բանկինգից օգտվողների թիվն անցել է 3000-ը։«2022-ին մենք կունենանք այլ Արարատբանկ, որը կլինի բանկտեխ, այսինքն՝ բանկ + ֆինտեխ։ Կունենանք նաեւ բաց բանկինգ (open banking) եւ ակնթարթային բանկինգ (instant banking)»,- տեղեկացրել է Աշոտ Օսիպյանը։Արարատբանկի վարչության նախագահը հավելել է, որ առաջիկայում եւս բանկի համար առաջնային են լինելու փոքր եւ միջին բիզնեսի, արտահանող, արդյունաբերական ընկերությունների վարկավորումները, ինչպես նաեւ էներգախնայողական եւ գյուղատնտեսական ծրագրերը։«Մեր միջազգային գործընկերների հետ կփորձենք իրականացնել հատուկ ծրագիր փախստականների վարկավորման համար, որի շուրջ բանակցում ենք Եվրոպական միության հետ»,- հայտնել է նա:ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ նշել է, որ 2018-ին Արարատբանկը շարունակել է ակտիվ քաղաքականությունը, մշտապես հանդես է եկել պարտատոմսերի թողարկմամբ եւ նպաստել ֆինանսական համակարգի զարգացմանը։ Tweet Դիտում՝ 5500