Արարատբանկը 2017-ն ամփոփել է ֆինանսական ցուցանիշների աճով
15.06.2018 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արարատբանկ



Մասնավորապես, բանկի ակտիվները 2017թ. դրությամբ կազմել են 212 469,9 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 42,4%-ով, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 80,1%-ով եւ կազմել 119 167,1 մլն դրամ: Պարտավորությունները մեկ տարում ավելացել են 52,8%-ով եւ կազմել 177 314,6 մլն դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը, 2017թ. տվյալներով, կազմել է 35 155,3 մլն դրամ: Արձանագրվել է 2 004,3 մլն դրամ զուտ շահույթ (աճը՝ 84,1%):
Հաճախորդներից ընդունված կոմունալ վճարումները կազմել են 19 482,3 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճ է 13,6%-ով: Բանկը թողարկել է 148 310 պլաստիկ քարտ՝ 2016թ. ցուցանիշը գերազանցելով 10%-ով:
«2017թ. գնահատում եմ Արարատբանկի համար շատ արդյունավետ եւ զարգացման համար կարեւոր տարի: Տարին ցույց տվեց, որ մենք ունակ ենք ձեռք բերել բանկ, իրականացնել ոչ օրգանիկ աճ, զարգացնել նոր ուղղություններ, միաձուլել ֆինտեխը բանկային համակարգին: Սրանք 2017թ. հիմնական խնդիրներն են, որոնք մենք լուծեցինք»,- ասել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նա ընդգծել է, որ բանկի աճի տեմպերը տպավորիչ են:
«Ամրապնդվել է բանկի դիրքը շուկայում՝ բոլոր առումներով»,- ասել է Աշոտ Օսիպյանը:
Նա տեղեկացրել է, որ բանկը սեպտեմբերի վերջին կիրականացնի տեղական IPO եւ դուրս կգա տեղական շուկա:
Նախատեսվում է 2019թ. մայիսին IPO իրականացնել միջազգային շուկայում, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Արարատբանկի ղեկավարը նաեւ տեղեկացել է, որ 2019թ. մայիսից բանկում, օրինակ, հաշիվների բացումն իրականացնելու են ռոբոտները:
Հայաստանի բանկերի միության նախագահ Հակոբ Անդրեասյանն էլ նշել է, որ Արարատբանկը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու եւ բազմաթիվ անակնկալներ կմատուցի իր բաժանորդներին:
«ՀՀ տնտեսության մեջ բանկերի թիվը բավական շատ է՝ 17 բանկ, լավ մրցակցային դաշտ կա, որ ստիպում է բանկերին տարբեր մոտեցումներ որդեգրել: Արարատբանկը, սկսելով զրոյից, 10 տարվա ընթացքում կառուցել է շատ կայուն բանկ, որն ունի իր ուրույն ձեռագիրը: Բանկն ավելի շատ միտված է երիտասարդությանը: Առաջարկվող պրոդուկտները ապագային միտված պրոդուկտներ են»:
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը եւս կարեւորել է Արարատբանկի բազմամյա գործունեության դերը ՀՀ բանկային համակարգի զարգացման գործում:
Վերջին լուրեր
18.03.2025 | 16:13 Նորություններ
ԿԲ նախագահ. Տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը ճիշտ գործարք է
18.03.2025 | 13:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: