Երեւան-Գյումրի էլեկտրագնացքի որոշ ուղերթներ չեղարկվել են

10.06.2019 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#էլեկտրագնացք #ՀԿԷ
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտնում է, որ Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի կապիտալ վերանորոգման պատճառով չեղարկվում են հունիսի 12-ին՝ ժամը 14:25-ին, Երեւանի երկաթուղային կայարանից մեկնող Երեւան-Գյումրի եւ 11:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի ուղերթները:

Ժամը 7:55-ին ու 18:25-ին Երեւանից եւ 7:45-ին ու 18:40-ին Գյումրիից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են առանց փոփոխությունների:

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
Դիտում՝ 3337

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW