«Ֆրութֆուլ Արմենիա»-ի աջակցությամբ Արցախում մեկնարկել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը
06.06.2019 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
Կոնվերս Բանկում նշել են, որ ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագիրն Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ Ստեփանակերտում եւ Արցախի մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտություններ զարգացնելու նպատակով:
«Կին ձեռներեցներ»-ը ՀԲԸՄ Կանանց կարողությունների հզորացման ծրագրի բաղադրիչներից է, որը մեկնարկել է 2017-ին Հայաստանում՝ կանանց համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով:
«Պարոն Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների աշխատակիցների գերակշիռ մասը կանայք են: Մենք վստահ ենք, որ կանայք կարող են մեծ ներդրում ունենալ Հայաստանի եւ Արցախի տնտեսության զարգացման հարցում: Այդ իսկ պատճառով էլ ուրախ ենք, որ այս տարի մենք՝ մասնավորապես, «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամն է մի նախագծի հիմնական հովանավորը, որի շնորհիվ բիզնես ունակությունները զարգացնելու հնարավորություն կընձեռվի նաեւ Արցախի կին ձեռներեցներին»,- ասել է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի խորհրդի անդամ, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը:
«Կին ձեռներեցներ» ծրագրի աջակիցներից է նաեւ Կոնվերս Բանկը, որի ներկայացուցիչները հանդես կգան որպես ֆինանսական կառավարմանը եւ ֆինանսական հաստատությունների հետ հարաբերություններին նվիրված դասաժամերի բանախոս:
Բանկը պատրաստակամություն է հայտնել նաեւ դասընթացների մասնակիցներին տրամադրել բանկային համապարփակ ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով, բիզնես խորհրդատվություն, ինչպես նաեւ աջակցել կին ձեռներեցների արտադրանքի իրացմանը:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: