ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2018թ. բյուջեի կատարման արդյունքներով՝ ՀՀ կառավարության բոլոր պարտավորությունները կատարվել են: «Մենք 2018թ. ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: Հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր, եւ շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:Կառավարության ղեկավարը նշել է, որ թերակատարում եղել է ծախսային մասերով, «այսինքն` ծախսերը, որը պլանավորված էր 2018թ., ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել»։«Սա կապված է մի քանի խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի հետ, որովհետեւ այսօր էլ կան խոշոր վարկային ծրագրեր, վարկային ծրագրերով իրականացվող նախագծեր, որոնց հետ կապված մենք ունենք բազմաթիվ հարցեր, հարուցված են քրեական գործեր»,- ասել է նա: 27.05.2019 | 14:08 Տնտեսական ակտիվությունն արագացել է՝ հասնելով 7%-ի «Մենք ոչ միայն նախորդ կառավարության արձանագրած տնտեսական աճի նպատակադրումներն ենք գերակատարել, այլեւ ինքներս մեր։ Այս բալանսավորված քաղաքականության արդյունքում մենք առաջին եռամսյակի կտրվածքով ունենք 7,1% համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշ: Ես ուզում եմ ընդգծել՝ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլեւ ամփոփված համախառն ներքին արդյունքի ցուցանիշը: Ապրիլ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն արձանագրվել է 9,2%»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1415