ՎՏԲ-Հայաստան Բանկը հունիսի 1-ի առթիվ իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր տոն՝ ժամանցային շոուներ, ֆլեշ-մոբ պարեր, խաղեր ու հյուրասիրություն:Բանկի Գլխամասային գրասենյակը ընդունել էր փոքրիկ հյուրերի` աշխատակիցների երեխաներին: «Բանկի գլխամասային գրասենյակում ամբողջ օրը տոնական մթնոլորտ էր. գլխամասային գրասենյակը զարդարված էր գունագեղ փուչիկներով, օդում ցրված օճառի պղպջակներով, բոլորին բաժանվում էր քաղցր բամբակ, իսկ ծնողները` բանկի աշխատակիցները, ցույց էին տալիս երեխաներին իրենց աշխատասենյակները եւ լուսանկարվում երեխաների հետ: Տոնական տրամադրություն ապահովելու նպատակով հրավիրված էին մուլտֆիլմերի հերոսներ, ռոբոտներ, բեմադրվեցին շոուներ՝ օճառի պղպջակներով եւ վեր թռչող թղթերով:ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես պատրաստակամ է օգնել մեր երեխաներին կերտել հաջող եւ բարեկեցիկ ապագա եւ ցանկանում է, որ նրանց բոլոր երազանքները իրականանան»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 9068