Հավելյալ քեշբեք՝ Idram Rocket Visa քարտով
31.05.2019 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

Բանկում նշել են, որ ամբողջ ամառ Idram Rocket Visa քարտով Idram հավելվածով վճարելիս IDBank-ը նվիրում է եւս 5% cashback. այսինքն, Idram հավելվածով QR կամ NFC անհպում վճարում կատարելիս որպես վճարման միջոց անհրաժեշտ է ընտրել Idram Rocket Visa քարտը եւ ստանալ 5% cashback բանկից, ընդ որում՝ բանկը վճարում է այդ 5%-ը անկախ նրանից, թե տվյալ սպասարկման եւ առեւտրի կետում Idram-ն ապահովում է cashback, թե ոչ։
«Բացի այն, որ Idram Rocket Visa-ն անվճար քարտ է, քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվում է տարեկան 4,5% եկամուտ: Rocket քարտը բոլորովին անվճար կարող եք համալրել Idram հաշվից, IDBank-ի հաշիվներից, Idram դրամապանակին կցված ցանկացած քարտից, երկու ընկերությունների տերմինալներից եւ բանկի մասնաճյուղերից։
Իսկ պատվիրել Rocket քարտը հնարավոր է առցանց՝ IDBank-ի նոր Online Banking համակարգից (IDBanking․am), Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաեւ IDBank-ի մասնաճյուղերից։ Քարտը, ցանկության դեպքում, կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով»,- ասված է հաղորդագրությունում:
Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչեւ 20 000 դրամ cashback բանկից. ընթացիկ ամսվա cashback-ը վճարվում է մինչեւ հաջորդ ամսվա 25-ը։
Ակցիան կգործի հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։
Մանրամասների համար կարող եք այցելել այստեղ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: