IDBank-ը պայմանագրեր է կնքել «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի մասնակիցների հետ

30.05.2019 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Սոնա Մանուչարյան
IDBank-ն ամփոփել է «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի առաջին փուլը։

«Ծրագիրը հնարավորություն է տվել աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին երկու լիարժեք ամիս անցկացնել բանկում՝ հագեցած տեսական եւ պրակտիկ դասընթացներով. այժմ նրանցից շատերն արդեն IDBank-ի թիմի լիիրավ անդամ են»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնակիցներին շնորհվել են ավարտական սերտիֆիկատներ, մեծամասնության հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։

Դասընթացներն անցկացվել են բանկի՝ բաժնի եւ վարչության ղեկավարների մակարդակով՝ անհատական եւ խմբային ձեւով, եւ ներառել բանկային ոլորտին առնչվող կարեւորագույն թեմաները: Բացի այդ, կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանի ֆոնդային բորսայում եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ»-ում, որտեղ ուսանողները ստացել են հավելյալ գիտելիքներ կուտակային կենսաթոշակային համակարգի, Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Դեպոզիտարիայի, ինչպես նաեւ արժեթղթերի շուկայի վերաբերյալ։

«Առաջին, փորձնական փուլն այնքան հաջող էր, որ մենք որոշել ենք շարունակել ծրագիրը եւ հայտարարում ենք «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, ընդ որում՝ այս փուլում խրախուսում ենք նաեւ վերջին 5 տարիների ընթացքում ավարտած, բայց աշխատանքային փորձի պակասով դիմորդների թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նման կերպ ավելի կխթանենք ուսուցողական գործընթացներն ու աշխատաշուկայում որակյալ մասնագետների առկայությունը»,- ասել է ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը։

«Ընթացքի մեջ է նաեւ IDBank-ի անվան կրթաթոշակների ծրագիրը։ Շուտով կընտրվեն այն 5 երջանիկները, որոնք կստանան 1 մլն դրամ կրթաթոշակ՝ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար, եւ հետագայում նույնպես հնարավորություն կստանան դառնալ IDBank-ի թիմի անդամ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 11798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai