Առողջապահության ոլորտին հորդորվել է ամբողջ ծավալով վճարել հարկերը

29.05.2019 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավիթ Անանյան #ՊԵԿ #Արսեն Թորոսյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տնտեսվարողների հետ հանդիպմանն առաջարկել են ժամանակին եւ ամբողջ ծավալով վճարել հարկերը։
 
«Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարարագրելը եւ հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամական գործարքները հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով չձեւակերպելը»,- ասել է Դավիթ Անանյանը։

Երկու կառույցների ղեկավարները նշել են, որ իրենց նպատակը ոլորտում թափանցիկ ու մրցակցային ճիշտ հարաբերություններ ստեղծելն է, եւ որ թափանցիկությունը բերելու է հարկային պարտավորությունների լիակատար ծավալով կատարմանը:

Նրանք հայտնել են, որ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափողները ստիպված են լինելու կրել օրենքով նախատեսված ամբողջ պատասխանատվությունը, իսկ օրինապահներն առավելություն են ստանալու:

Մասնավորապես՝ պետպատվերի շրջանակում բյուջետային աճի շնորհիվ նոր հատկացումներ կատարելիս առողջապահության նախարարությունն առավելությունը տալու է ավելի շատ հարկ վճարող եւ վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատություններին։

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկել են նաեւ ստեղծել սպիտակ շրջանառությամբ բուժհիմնարկների ակումբ։
Դիտում՝ 2161

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW