Fitch-ը հաստատել է Երեւանի B+ վարկանիշը՝ «դրական» հեռանկարով
29.05.2019 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.banki.ru

Գործակալության բնորոշմամբ՝ Երեւանի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի B+/դրական վարկանիշով, իսկ քաղաքի առանձին վարկային պրոֆիլը գնահատվում է bb+: Վարկանիշը հաշվի է առնում մայրաքաղաքի ռիսկի պորտֆելի «խոցելի» գնահատականը, ինչպես նաեւ պարտքեր չունենալու հանգամանքը:
«Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքն է: Այն նաեւ երկրի առաջադեմ ծառայությունների ամենամեծ շուկան է եւ ամենախիտ բնակեցված համայնքը՝ 1,1 մլն բնակչությամբ: Այդուհանդերձ, բնակչության եկամուտների մակարդակը միջազգային չափորոշիչներով շարունակում է մնալ ցածր, որն անդրադառնում է նրա ընդհանուր ֆինանսական պորտֆելի վրա: Քաղաքը շարունակում է մնալ առանց պարտքերի, չնայած որ այն կարող է փոխառություններ կատարել կապիտալի ներքին շուկայից՝ որոշակի սահմանափակումներով»,- գրում է Fitch-ը:
Գործակալությունը հավատացած է, որ քաղաքի հարկային բազան չափավոր է եւ ունի սահմանափակ հեռանկարներ՝ համեմատաբար թույլ տեղական տնտեսության պատճառով:
Երեւանի բյուջեի եկամուտները հիմնական մասը կազմում են կառավարության հատկացումները (2018թ. տվյալներով՝ ընդհանուր եկամտի 66%-ը), ոչ հարկային եկամուտները (13%) եւ ակտիվների վաճառքը (6%): Հնարավոր տնտեսական անկման պայմաններում մայրաքաղաքի՝ լրացուցիչ եկամուտներ հավաքագրելու կարողությունը գնահատվում է խիստ սահմանափակ:
«Ակնկալում ենք հավասարակշռված ֆիսկալ քաղաքականության վարում նաեւ առաջիկա ժամանակահատվածի համար՝ նվազագույն ծավալի նոր պարտքերով եւ բյուջեի աննշան պակասորդներով, որոնք կֆինանսավորվեն կանխիկի պահուստների հաշվին»,- կարծում են Fitch-ում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: