ՌԴ դաշնային մաքսային ծառայության հյուսիս-կովկասյան մաքսային վարչության եւ հյուսիս-օսեթական մաքսատան պատվիրակությունը Երեւանում հանդիպել է ՀՀ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այցի ընթացքում քննարկվել են օտարերկրյա պետության տարածքով (Վրաստան) Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր: Մասնավորապես, քննարկվել են մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների ձեւակերպման ժամանակ մաքսային գործողությունների իրականացման եւ տարբեր մաքսային ընթացակարգերով ապրանքների ձեւակերպման հետ կապված, համապատասխան տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր եւ այլն: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանից «Վերին Լարս» մաքսային կետով փոխադրվող ապրանքների մաքսային ձեւակերպումների հնարավորինս արագ իրականացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը Հյուսիս-կովկասյան մաքսային վարչության եւ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների միջեւ: Tweet Դիտում՝ 1576