ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն տեղեկացնում է, որ գործարկել է նոր՝ պլանշետով վարկավորման մեթոդ, որի շնորհիվ վարկավորման գործընթացն այժմ զգալիորեն ավելի արագ է եւ հարմարավետ:«Իր գործունեության ողջ ընթացքում ՖԻՆՔԱ-ն շարունակաբար կատարելագործել է ծառայությունների մատուցման եղանակները՝ ընդլայնելու հասանելիությունն ու բարելավելու հաճախորդի փորձառությունը:Ընկերությունը գիտակցում է, որ չնայած մասնաճյուղերի լայն ցանցին՝ միշտ չէ, որ հաճախորդին հարմար է մասնաճյուղ այցելել: Շատերի համար էլ կարեւոր է վարկային հայտի պատասխանի արագ ստացումը: Պլանշետով վարկավորումը գործընթացն առավելագույնս հարմարավետ է դարձնում հաճախորդի համար, քանի որ վարկային մասնագետն ինքն է այցելում հաճախորդին վարկային դիմումն ընդունելու համար, պլանշետի միջոցով լուսանկարում եւ վերբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղում՝ ընդամենը 15 րոպեում տրամադրում է դիմումի պատասխանը: Վարկի հաստատման դեպքում հաճախորդին մնում է միայն ստանալ գումարը ՖԻՆՔԱ-ի մոտակա մասնաճյուղից»,- ասված է հաղորդագրությունում: «Մեր հաճախորդները հիմնականում մարզերի եւ գյուղական համայնքների բնակիչներ են եւ պլանշետով վարկավորման միջոցով նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները՝ հարմարավետությունն ու արագությունը մենք հասանելի ենք դարձնում անգամ ամենահեռավոր շրջանների բնակիչներին»,- նշել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:Պլանշետով վարկավորումը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում: Tweet Դիտում՝ 6109