Օրեր առաջ Հայբիզնեսբանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ: Բանկում նշել են, որ հանդիպման նպատակն էր լսել կարծիքներ եւ առաջարկություններ հենց այս սեգմենտի ներկայացուցիչներից, որոնց համար բանկը հանդես է գալիս նոր առաջարկով:«Հայբիզնեսբանկը, առաջնորդվելով «Կրթված սերունդ՝ հուսալի ապագա» կարգախոսով, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով եւ նոր արտոնություններով ուսանողական քարտ՝ «Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ ստանալու հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Բանկի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին ստեղծել վարկային պատմություն ուսանողական տարիքից եւ հետագայում լիարժեք օգտվել բանկային ծառայություններից: 18-23 տարեկան Հայաստանում եւ Արցախում հաշվառված ռեզիդենտ ուսանողները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ մինչեւ երկու տարի մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման եւ առանց վարկային պատմություն ունենալու:Ուսանողական քարտով գնումներ կատարելիս քարտապանները կստանան զեղչեր գործընկեր առեւտրի եւ սպասարկման կետերում, ինչպես նաեւ կկուտակեն բոնուսներ յուրաքանչյուր անկանխիկ վճարումից, որոնք հետագայում կարող են փոխարինել տարբեր արժեքավոր նվերներով:Հայբիզնեսբանկի Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի խոսքով՝ նման հնարավորությունների ընձեռումը կբերի երիտասարդ պոտենցիալ հաճախորդների բազայի ձեւավորմանը, որոնք հետագայում կօգտվեն բանկի այլ պրոդուկտներից եւ արդյունքում կձեւավորեն երկարատեւ եւ կայուն գործարար հարաբերություններ բանկի հետ: Tweet Դիտում՝ 2348