Հայբիզնեսբանկը գործարկել է «Կուտակիր ամանորյա նվերներ ամռանից» ակցիան

21.05.2019 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ակցիա
Հայբիզնեսբանկը, ցանկանալով խրախուսել իր հավատարիմ եւ պարտաճանաչ հաճախորդներին, սույն թվականի մայիսի 2-ից մինչեւ հուլիսի 31-ը հանդես է գալիս ոսկու գրավադրմամբ վարկերի գծով նոր՝ «Կուտակիր ամանորյա նվերներ ամռանից» ակցիայով:

Բանկում նշել են, որ ակցիայի յուրահատկությունն այն է, որ հաճախորդները, որոնք ակցիայի ժամանակահատվածում կձեւակերպեն ոսկու գրավով վարկ Հայբիզնեսբանկում, երեք ամիս անընդմեջ կատարելով պարտաճանաչ մարումներ, հնարավորություն կստանան օգտվել հետեւյալ առավելություններից.

- վարկի տոկոսադրույքի նվազեցում մեկ տոկոսով կամ
- վարկի գումարի ավելացում մինչեւ գրավի արժեքի 200%-ը՝ կախված հաճախորդի խմբից:

Ամանորյա տոներին ընդառաջ, վերոնշյալ արտոնություններից օգտված հաճախորդներից կընտրվեն երեք հաջողակներ, որոնց ոսկու գրավով վարկերը որպես ամանորյա նվեր կմարվեն Հայբիզնեսբանկի կողմից (մինչեւ մեկ միլիոն դրամի չափով):  

«Ակցիան թույլ կտա ավելի լավ ճանաչել պարտաճանաչ հաճախորդներին եւ վերջիններիս ընձեռել հնարավորություն՝ ստանալ վարկեր ավելի շահավետ պայմաններով եւ հաճելի անակնկալներով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3612

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW