Ինտենսիվ այգիներից մինչեւ վնասատուների դեմ պայքար

20.05.2019 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գառնիկ Պետրոսյան #ինտենսիվ այգի
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր ասել է, որ մեծացել է հետաքրքրությունն ինտենսիվ այգիների եւ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական օժանդակության ծրագրերի նկատմամբ։

Լրագրողների հետ զրույցում փոխնախարարն անդրադարձել է նաեւ առաջիկա ծրագրերին եւ խորհուրդներ տվել գյուղատնտեսներին։

Ինտենսիվ այգիներ

Արդեն ունենք 12 հա ինտենսիվ այգիների ներդրման համար կնքված վարկային համաձայնագրեր, 8 շահառու դիմել է փոխհատուցման տարբերակից օգտվելու համար, որոնցից 5-ի հայտերը բավարարվել են:

Դրական տեղաշարժեր կաթիլային ոռոգման ոլորտում

Եթե 2018-ի ընթացքում  ծրագրի շրջանակում 146 հա կաթիլային համակարգ է ներդրվել, ապա այս տարվա մի քանի ամիսների ընթացքում արդեն 112 հեկտարի համար վարկային համաձայնագրեր են կնքվել։


Քննարկման փուլում են գումարի հետվերադարձի համար նախարարություն ներկայացված մի շարք դիմում-հայտեր։

Կարկտապաշտպան ցանցերի ներդրում

Ծրագիրը նոր է մեկնարկել, որից օգտվելու համար դեռեւս հայտեր չեն ներկայացվել, քանի որ այն բավականաչափ ֆինանսական միջոցներ է պահանջում։


Հանրապետության մի շարք մարզերում ակտիվորեն այգետնկումներ են կատարվում՝ հիմնականում օտարերկրյա ներդրումներով, որոնցում ե՛ւ կաթիլային ոռոգման համակարգեր են ներդրվում, ե՛ւ կարկտապաշտպան ցանցեր են տեղակայվում։


Տեղական սերմնաբուծությունը կխթանվի

Այս տարի նոր ծրագիր է մեկնարկել տեղական սերմնաբուծության զարգացման ուղղությամբ:

Տեղական սերմնաբուծությունը խթանելու նպատակով հանրապետության տարբեր գոտիներում արդեն իսկ ստեղծվել են տնկարաններ եւ խնդիր է դրվել 2023-ին հանրապետության աշնանացան ցորենի, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի, հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ ոլոռի, սիսեռի եւ ոսպի սերմացուների պահանջարկը բավարարել տեղում արտադրված սերմացուների հաշվին:  

Սնկային հիվանդությունների դեմ պայքար

Հատկապես ծիրանենու մշակությամբ զբաղվող այգեգործներին կոչ է արվում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել ծակոտկեն բծավորության դեմ, որովհետեւ այդ հիվանդության նշաններն արդեն կան եւ բուռն զարգացման դեպքում պտղի ապրանքայնությունը կկորի եւ այն արտահանման համար պիտանի չի լինի։
Դիտում՝ 1203
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW