Կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը կսուբսիդավորվեն
16.04.2019 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու համար պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է։
«Տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով, իսկ առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող Կոոպերատիվներին եւ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին վարկը հասանելի լինի 0% տոկոսադրույքով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ինտենսիվ պտղատու այգիների համար մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85 մլն դրամը, խաղողի այգիների դեպքում՝ 36 մլն դրամը, որը նախատեսված է 10 հա տարածքի վրա կարկտապաշտպան ցանցային համակարգ ներդնելու համար:
Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաեւ քամիներից, թռչունների եւ խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում:
Ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով՝ կապալառու կազմակերպության կողմից կամ շահառուների կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: