ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի եւ հսկողության գծով տնօրեն Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակությանը: Մհեր Գրիգորյանը շնորհավորել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի 5-ամյա գործունեության առթիվ եւ նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը նման վստահելի եւ հեղինակավոր գործընկերոջ հետ:Փոխվարչապետն առանձնակի կարեւորել է բարեփոխումների իրականացման գործընթացում թափանցիկ եւ կայուն գործելակերպ ունեցող ընկերությունների մասնակցությունը:Բերնար դը Վիթը հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը եւ գործելակերպը:Զրուցակիցները համակարծիք են եղել Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացման գործում արժեթղթերի շուկայի կայացման կարեւորության հարցում: Կողմերը շեշտել են հասարակության շրջանում կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ համարելով այն առաջնային խնդիր համակարգը զարգացնելու եւ համագործակցությունը խորացնելու հարցում:Հանդիպման ավարտին Մհեր Գրիգորյանն ընդգծել է համագործակցությունն ընդլայնելու՝ կառավարության ցանկությունը: Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Tweet Դիտում՝ 1509