Արդշինբանկը Միջազգային ներդրումային բանկի կողմից ճանաչվել է Ամենաակտիվ թողարկող բանկը
16.05.2019 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արդշինբանկ

Բանկում նշել են, որ այս տարի կոնֆերանսը նվիրված էր բանկային երաշխիքներին:
Արդշինբանկը ճանաչվել է Trade Finance Award անվանակարգի հաղթող՝ որպես 2018թ. Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ:
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 164 մասնակիցներ 26 երկրներից, որոնց թվում էին կենտրոնական եւ կոմերցիոն բանկերի ներկայացուցիչներ, ֆինանսական խորհրդատուներ, բանկային համակարգի ծրագրային լուծումներ ապահովող ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անկախ վերլուծաբաններ:
Արդշինբանկում հիշեցրել են, որ բանկը բազմիցս ճանաչվել է տարբեր անվանակարգերի հաղթող հեղինակավոր միջազգային կառույցների եւ ամսագրերի կողմից, ինչպիսիք են The Banker, Global Finance, Euromoney, Thomson Reuters, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ), Ասիական զարգացման բանկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: