Չինաստանը ցանկանում է մասնակցել «Հյուսիս-հարավ»-ի շինարարությանը
15.05.2019 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն


Այս մասին Ռեն Հոնգհենգը նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը:
Նախարարը մանրամասնել է «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման, մասնավորապես, Սիսիան - Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության առանձնահատկությունները, ընդգծել, որ այդ հատվածի կառուցման համար անհրաժեշտ է բարձր մասնագիտացում ունեցող ընկերություն։
«Հյուսիս-հարավը» դիտարկվել է որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ»-ի՝ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնող հատվածի մի մասը:
Չինաստանի երկաթուղային կազմակերպությունը երկրի ամենամեծ շինարարական կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է ճանապարհաշինության, թունելների եւ կամուրջների կառուցման ոլորտում:
Չինաստանում ներկայում կառուցված արագընթաց ճանապարհների 15%-ից ավելին կառուցվել է այս ընկերության կողմից։
Ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: