Երեւան, 3 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է հաշհապահական հաշվառման ոլորտի բարեփոխումների ծրագիր, որի նպատակն է նրա միջազգային չափանիշներին համապատասխանեցման ապահովումը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, ծրագրի շրջանակներում կիրագործվի ֆինանսական հաշվետվությունների միջազգային չափանիշների պաշտոնական թարգմանությունը, ինչը թույլ կտա օրենսդրական փոփոխությունների միջոցով համապատասխանեցնել Հայաստանի հաշվապահական հաշվառման գործող չափանիշները միջազգային պահանջներին: Չափանիշներիի պաշտոնական թարգմանության գործընթացին նախորդել է Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB/IASCF) միջեւ համապատասխան համաձայնագրի ստորագրումը: Ծրագրի իրագործման շրջանակներում Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը համագործակցում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6285